Մարինե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Դպրոցում հին պատուհանները, որոնք համարյա փտած վիճակում էին, փոխարինվել է նորով: Ի՞նչ որ ակտի ձև կա, որ լրացնենք, այսպես ասած դուրս գրվի հին պատուհանները: Խնդրում եմ, եթե որևէ մեկը տեղյակ է՝ թողնեմ մեյլի հասցե, ուղարկեք փաստաթղթի ձևը (kharatyan.marine շնիկ mail.ru): Նախապես շնորհակալ եմ:
Օգտվեք այս հրամանից` ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 12 հունիսի 2000 թ. N 104 ա Հրաման
Քանի որ ձերը հանրային հատվածի կազմակերպություն է, ապա դա սահմանված է ՀՀ ՖՆ 1 փետրվարի 2016 թ. 37-Ն հրամանով: Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը ուսումնասիրեք:
Հատուկ բլանկի ձև չկա, կարող եք կազմել աշխատակիցների հետ հանձնաժողով, ակտ կազմել ընդհանուր ձևով, որի մեջ նշվում է, որ ապրանքը փչացել է, օգտագործման համար պիտանի չէ և դուրս է գրվում, որը ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները: Չմոռանա ակտին կցել անօգտագործելի ապրանքների լուսանկարները, հատկապես ընգծելով անօգտագործելի բաղադրամասերը: