ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումըԵթե ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր եւ հաշվետու տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ապա կարող եք օգտվել փոխհատուցման հնարավորությունից։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոխհատուցումից օգտվելու համար, որպես սոցիալական ծախս կատարող, պետք է ունենալ այդ վճարման դիմաց Ձեր հանրային ծառայությունների համարանիշով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա հետեւյալ քայլերի միջոցով դիմել եւ հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները:
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար եւ Google Play Store-ում՝ Android-ի համար:
Վերադարձեք համակարգի գլխավոր էջ եւ մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձեւեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձեւը։ Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը եւ փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։
Դիմումը գրանցելուց հետո կբացվի պատուհան, որտեղ անհրաժեշտ է սեղմել «Մարում/վերադարձ» կոճակը։ Սեղմելով այս կոճակը՝ համաձայնվում եք, որ տվյալ օրվա ավարտից հետո վերադարձ կատարվի Ձեր միասնական հաշվին։
Գրանցված դիմումը հայտնվում է գլխավոր էջի «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջին քայլով պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը եւ էլեկտրոնային տարբերակով ստորագրել դիմումը, ապա ստորագրելուց հետո սեղմեք «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
Սոցիալական ծախսի գումարը Ձեր նշած հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչեւ երրորդ աշխատանքային օրը։
ՊԵԿ նյութերը նայեք, կարծեմ պետք է հաշիվ գրած լինեիք որ դիմումի կարիք չլինի,
ՊԵԿ-ը ներկայացնում է, թե ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումըԵթե ներկայացրել եք եկամուտների տարեկան հայտարարագիր եւ հաշվետու տարվա ընթացքում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով կատարել եք սոցիալական ծախսեր, ապա կարող եք օգտվել փոխհատուցման հնարավորությունից։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոխհատուցումից օգտվելու համար, որպես սոցիալական ծախս կատարող, պետք է ունենալ այդ վճարման դիմաց Ձեր հանրային ծառայությունների համարանիշով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս), ապա հետեւյալ քայլերի միջոցով դիմել եւ հետ ստանալ սոցիալական ծախսի համար վճարված գումարները:
Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Ի դեպ, համակարգ կարող եք մուտք գործել, ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ՝ Self Portal բջջային հավելվածի միջոցով, որը հասանելի է՝ Apple App Store-ում՝ iOS-ի համար եւ Google Play Store-ում՝ Android-ի համար:
Վերադարձեք համակարգի գլխավոր էջ եւ մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձեւեր»-ից ընտրեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» դիմումի ձեւը։
Դիմումի համար բացված պատուհանում լրացրեք բանկային հաշվեհամարը եւ փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Հաշվեհամարը լրացնելուց հետո բանկի անվանումը կլրացվի ինքնաշխատ։ Դիմումը գրանցելու համար սեղմեք «Գրանցել» կոճակը։