Արթուր.
Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:
30/06-ին այս հարցին պատասխանել ենք, գրել ենք Մաքսատուրք 5 տոկոս, ԱԱՀ 20 տկոս, ակցիզային հարկ 13 000 տոննայի հաշվով, կա բնապահպանական հարկ 2 տոկոս։ Պետք է գործեք ԱԱՀ դաշտում, հաշվետվություններ պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, եթե ունեք էլ ստորագրություն, կամ այլ անձի միջոցով:
Բարև Ձեզ: Բնապահպանական հարկում չեմ գտնում դիզելային վառելիքի հետ կապված տեղը, կխնդրեի ավելի կոնկրետ ասեք, եթե կարող եք։
ՀՕ հ.171 Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը
Քանի որ մանրածախ վաճառք է լինելու, պարտադիր ՀԴՄ պետք է ունենաք։
Բարև Ձեզ, կներեք, իսկ այլ հաշվետվություններ կա՞, որոնք պետք է ուղարկել։