Դեղորայքի բարեգործական գնում

Սաթիկ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշիվը պետք է դուրս գրեն կազմակերպության ոչ թե ֆիզ. անձի անունով, ինչ որ մի կողմ մյուսին շփոթացրել է ու լավ չգիտեն ինչպես անել, լրացուցիչ տվյալներում պետք է գրել որ ով է ստանալու դեղերը,

Սաթիկ

Կազմակերպությունը լիցենզավորված չէ դեղորայքի գնման համար, սակայն ցանկանում է դեղորայք տրամադրել ֆիզ անձին բարեգործական նպատակներով։

Tigran

Կազմակերպությունը լիցենզավորված չէ դեղորայքի գնման համար, դա դեղ գնելու հետ ի՞նչ կապ ունի, կբացատրեք։

Սաթիկ

Բոլոր դեղատները, որոնց հետ կապ ենք հաստատում դեղորայքի գնման համար լիցենզիայի բացակայությունն են պատճառ բերում: Առանց լիցենզիայի հարկային հաշվով դեղորայք չեն վաճառում կազմակերպությանը: Իսկ եռակող պայմանագրով և ֆիզ. անձի անունով հաշիվ դուրս գրելուն չեն համաձայնվում:

Tigran

Դիմեք խոշոր վաճառողներին,