Լարիսա.
Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լարիսա.
Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Լարիսա, տրամաբանորեն ոչ: Սակայն եթե, Ձեր ղեկավարությունը հրամանի միջոցով կվերանայի այդ փորձաշրջանը, ապա կարող եք համարել այն որպես փաստացի աշխատակից։
իհարկե ոչ,բայց այդ ֆիզ.արձակուրդը ու խնամքի տարիները կարող են ստաժ համարվել,
Այսինքն աշխատողի ֆիզարձակուրդից վերադարձից հետո կարո՞ղ եմ ազատել աշխատանքից նախապես ծանուցելով փորձաշրջանը չանցնելու մասին։
Շնորհակալություն
այո, իհարկե կարող է նորից փորձաշրջանով էլի ընդունեք,դա էլ բացառված չէ,
Նայեք ԱՕ 92 հոդվածի սահմանումը
Ոչ , բայց ֆիզ արձակուրդը կարող է ստաժ համարվել։
Հոդված 92.
Փորձաշրջանի ժամկետը
1. Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մինչև վեց ամիս ժամկետով կարող է սահմանվել փորձաշրջան:
3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն ներառվում աշխատանքից աշխատողի բացակայության հետևյալ ժամանակահատվածները.
1) կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը.
2) կողմերի համաձայնությամբ (ներառյալ` չվճարվող) արձակուրդի ժամանակահատվածը.
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածը.
5) օրինական գործադուլի ժամանակահատվածը, եթե աշխատողը օրենքով սահմանված կարգով մասնակցում է գործադուլին: