Դեկրետի հետ կապված

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Այո, իմ կարծիքով ճիշտ եք արել։ Փաստացի անաշխատունակության թերթիկում երևում է, որ երկարացվել է։ Արդեն դուք պետք է որոշեիք, հունիսին ցույց տաք, թե հուլիսին։

Ալլա

Դեկրետի վճարման արտացոլումը կատարվում է վճարման պահով, այսինքն դրամարկղային մեթոդն է գործում, եթե վճարել եք հուլիսին, ապա հուլիսին էլ պետք է ցույց տաք։

Մարիաննա

Այո, արտացոլում եք այն ամսվա եկամտային հարկի հաշվարկում, որ ամսին վճարել եք։

Ani

Իսկ արձակուրդայինը ինչպե՞ս պետք է արտացոլել։

Tigran

Արձակուրդայինը արդեն հաշվեգրման մեթոդով է: Իսկ որ ամսվա մասին է, եթե արձակուրդ է գնալու օգօոստոսին, ապա կներկայացնեք օգոստոսի հաշվարկով:

Ani

Օգոստոսից սեպտեմբեր, այսինքն` օգոստոսինը օգոստոսի հաշվետվությունում, սեպտեմբերը սեպտեմբերին, քանի որ երկու ամսվա մեջ է ընկնում արձակուրդի օրերը:

Tigran

Օգոստոսից սեպտեմբեր ժամանակահատվածի հաշվով ներկայացնելու եք օգոստոսի հաշվարկով:

Մարիաննա

Այո, օգոստոսին բաժին ընկնող մասը օգոստոսին, սեպտեմբերինը՝ սեպտեմբերին, հաշվեգրման մեթոդով է, չնայած որ ամբողջ արձակուրդի վճարումը կատարվում է արձակուրդը դեռ չսկսված՝ 3 օր առաջ։ Նպաստների նման վճարման սկզբունքով չէ, որ արտացոլենք վճարման ամսում։

Ալլա

Իսկ արձակուրդայինը հաշվեգրման մեթոդով է, այսինքն, որ ամսին որ վերաբերվում է վճարումը, եթե դա հուլիս ամսվա հաշվեգրված արձակուրդայինն է, բայց վճարել եք հունիսին, պետք է ցույց տաք հուլիսի հաշվարկի մեջ։

Ani

Ալլա ջան, իսկ հարկային վճարումները կրկրն ըստ ամիսների պե՞տք է կատարել:

Լիլիթ

Մայրության նպաստից եկամտային հարկ հաշվարկվում է դրամարկղային մեթոդով, այսինքն կարևոր չէ՝ երբ է առաջացել հարկային պարտավորությունը, կարևորը՝ երբ եք վճարել:

karine

Այո, դուք ճիշտ եք արտացոլել։ Որ ամսում կատարել եք վճարումը, այն ամսում էլ պետք է արտացոլվի եկամտայինի հաշվարկում։

Tigran

Որ ամսին վճարել եք այդ ամսվա հաշվարկում պետք է արտացոլել, երկարացումը ի սկզբանե չէիք կարող կանխատեսել, դրամակղային մեթոդով է հաշվարկը արվում:

Nerses

Պետք է կիրառեք դրամարկղային մեթոդը: