Աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի, բայց 3 տարվա ընթացքում ցանկացած պահի նա կարող է պահանջել երեխայի խնամքի արձակուրդ, և պետք է ներկայացվի գրանցման հայտ։ Եթե նա հիմա վերադառնա աշխատանքի, ապա չի ստանա երեխայի խնամքի նպաստ։ Հաշվապահը աշխատակցի համար պետք է հաշվարկի աշխատավարձ աշխատանքի գալու օրվանից։
Իսկ վճարովի չօգտագործած արձակուրդ ունի թե անցնելու է աշխատանքի,իսկ երեխայի խնամքը ոնց է լինելու:
Ոչ, չունի արձակուրդ, երեխային դայակն է խնամելու։
Աշխատակիցը կարող է վերադառնալ աշխատանքի, բայց 3 տարվա ընթացքում ցանկացած պահի նա կարող է պահանջել երեխայի խնամքի արձակուրդ, և պետք է ներկայացվի գրանցման հայտ։ Եթե նա հիմա վերադառնա աշխատանքի, ապա չի ստանա երեխայի խնամքի նպաստ։ Հաշվապահը աշխատակցի համար պետք է հաշվարկի աշխատավարձ աշխատանքի գալու օրվանից։
Հաշվապահը ոչինչ չի անում, ուղղակի չի տալիս խնամքի գնալու արձակուրդի հայտը։
Իսկ դիմումը պետք է գրի աշխատահի՞ցը և կա՞ դիմումի ձև։
Դիմում կարող է գրել, ազատ ոճի, նելով որ օրվանից է անցնում աշխատանքի
Ազատ ոճով գրում է որ այսինչ օրվանից համարել աշխատանքի վերադարձած: