Դեկրետից դեկրետ

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշպապահներ։ Հարցս հետևյալն է՝ անձը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում՝ 09.03.2020_27.12.2022թ., այդ ընթացքում՝ 11.04.22_02.02.2025թ. ձևակերպում ենք երկրորդ երեխայի խնամք՝ տալով հրաման՝ դիմումի համաձայն։ Հարկայինում ինչպե՞ս դա գրանցել, որպեսզի աշխատողը չտուժի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Որպեսզի աշխատողը չտուժի ու արդեն առաջին երեխայի 2 տարին էլ լրացել է։Առաջինի խնամքի արձակուրդը հետ կանչով փակեք ու եթե 11,04-ից է հասնում երկրորդի խնամքի արձակուրդը արդեն էսօր վաղը անպայման գրանցեք, քանի որ 3 օրում պետք է գրանցման հայտի փոփոխությունը ներկայացնեք:

Dianna

1) 09.03.2020_10.04.2022
2) 11.04.2022_02.02.2025

Tigran

Այո 11,04-ից երկրորդի խնամքի արձակուրդը արդեն էսօր վաղը անպայման գրանցեք, որ գրանցման հայտը ներկայացնելուց հետո կարողանա գնա երեխայի խնամքի նպաստի դիմումը ներկայացնի,դուք էլ չմոռանաք գործատուի կողմից 3000 դրամ սոցվճար վճարելու մասին՝ 11,04,2022-02,02,2024:  

Dianna

Իսկ եթե լրացնել այսպես՝ 09.03.2020_27.12.2022
28.12.2022_02.02.2025, այսպես պատասխանեցին ՊԵԿ_ ից

Last edited 2 տարի առաջ by Dianna
Dianna

Շատ շնորհակալ եմ Տիգրան։

Tigran

Երեխայի խնամքի նպաստի հարց կա, տենց ոնց կլինի, բա ոնց երևա որ երկրորդը երբ է ծնվել ու խնամքի արձակուրդները շարունակվում են:

Դիաննա

Տիգրան ջան, բայց չէ որ երեխայի ծննդյան օր, ամիս, տարեթիվ առանձին տողով նշվում է։

Tigran

Այո, նշվում է, սակայն ձեր սկզբունքը սա է որպեսզի աշխատողը չտուժի։ Հիմա եթե հնարավոր է որ դիմի ու ստանա եթեխայի նպաստը, մի գրանցման պատճառով սպասի: Դիմելու ժամկետ էլ կա որ ժամկետը դիմելու բաց չթողնի:

Դիաննա

Այդ դեպքում, ես այսօր կարո՞ղ եմ չէ փոփոխված տարբերակով ուղարկել ուշացում չի լինի, դիմումը՝ 11․04․2022թ-ից է։

Tigran

Այո, ուշացում չի լինի։

Դիաննա

Շնորհակալություն։