Ալլա․
Բարև Ձեզ։ Եթե Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն անհուսալի դեբիտորական պարտքերի պահուստը պետք է կազմի պարտքերի 3%, իսկ տարվա վերջով դեբիտորական պարտքերը կազմել են 90,000 դրամ և պահուստը՝ 2,400 դրամ, ապա ինչպե՞ս դա կարտացոլվի շահույթ կամ վնասի և այլ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում։
Ա․ 300 դրամով կաճի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը
Բ․ 300 դրամով կնվազի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը
Գ․ 300 դրամ ծախս դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գծով
Դ․ 2,700 դրամով կաճի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը
Ա․ 300 դրամով կաճի անհուսալի դեբիտորական պարտքերի գծով պահուստը ու Գ․ 300 դրամ ծախս դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գծով, նայեք 223 հաշվի թղթակցությունները