Լուիզա.
Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի:
Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին:
Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Կարդացեք աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման հրամանը: Եթե համատեղությամբ եք աշխատում որպես խմբավար, ապա պետք է ունենաք որոշակի աշխատանքային ժամեր և օրեր, որոնք պարտադիր պետք է սահմանված լինեն աշխատանքային պայմանագրով: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում նոր հարց տվեք:
Շնորհակալություն կարծիքի համար, ինձ հետաքրքրում է նաև, թե մշակույթի տանը համատեղությամբ աշխատող խմբավարը պետք է աշխատի դրույքաչափո՞վ, թե՞ խմբակի համար կազմված դասացուցակով: