Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցրել ենք հոկտեմբերի 28-ից, ապա հոկտեմբերի համար պե՞տք է հանձնել ԱԱՀ-ի հաշվարկը: Այս տարվա մեջ ուրիշ հաշվետվություններ չկա՞ն հանձնելու: Իսկ 2025թ մինչև ապրիլի 20-ը ո՞ր ձևերը պետք է հանձնել: Նշեմ, որ աշխատողներ չունի:
Այո, հոկտեմբերի համար անպայման պետք է հանձնել ԱԱՀ-ի հաշվարկ՝ հակառակ դեպքում և վարչական տուգանք կստանաք և միևնույն է կներկայացնեք հաշվարկ հոկտեմբերի համար:
Եթե գրանցված աշխատողներ չունեք, ապա այս տարվա մեջ ուրիշ հաշվետվություններ չկան հանձնելու: 2025թ մինչև ապրիլի 20-ը պետք է հանձնել ձև N240: Իսկ մինչ այդ՝ մինչև փետրվարի 20-ը ներառյան՝ Ձեր ընտրած հարկման դաշտի վերաբերյալ համապատասխան հայտարարություն։
այո հոկտեմբերի համար պետք է հանձնեք ԱԱՀ-ի հաշվարկը:Իսկ 2025թ մինչև ապրիլի 20-ը պետք է 240.244 ձևերը պետք է հանձնեք ու վճարումները կատարեք: 265 էլ մինչև մարտի 1,
Այո, քանի որ ԱՁ-ն հոկտեմբեր ամսին ևս գործել է պիտի անպայման ներկայացնեք ԱԱՀ հաշվարկ հոկտեմբերի համար: Իսկ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը պիտի ներկայացնեք նաև տարեկան հաշվետվությունները` ձև 240-ը և ձև 244-ը (եթե ԱՁ-ն հանդիսանում է սոց վճար կատարող):
Շնորհակալ եմ պատասխանների համար։ Եվ խնդրեմ կասեք, եթե 2024թ . ընթացքում 3 ամիս է աշխատել, սակայն եկամուտ չի ունեցել և 0֊ական հաշվետվություններ են ներկայացվել, այդ դեպքում միևնույն է ամսական 5000 դրամը պե՞տք է վճարել սոցի և շահութահարկի մասով։
պետք չէ վճարել, դա շրջհարկի դեպքում է,
Շնորհակալություն