Հայկ․
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 2023թ. հունվարի 19-ին ներկայացրել է գործունեությունը դադարեցնելու հայտը: Հանձնվել է միայն 2023թ. 1-ին եռ. շրջհարկի հաշվարկը: Արդյո՞ք 2024թ. պետք է հանձնել 240 և 244 ձևերը: Եվ արդյո՞ք առաջանում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն։
2023թ համար պետք է հանձնի 240,244 հաշվետվության ձևերը։
Շնորհակալ եմ պատասխանների համար: Իսկ ԻՇ հայտարարագիր պե՞տք է ներկայացնել։
Իսկ դրոշմանշայինը վճարելու է ըստ տարեկան շրջանառության։
Բայց եթե չունի ՀՀ քաղաքացիություն և կացություն սոց վճար և դրոշմանշային չի վճարելու։
այո 2024թ. պետք է հանձնել 2023-ի 240 և 244 ձևերը: կառաջանա դրոշմանիշային վճար, եթե որևէ հասույթ եղել է:
Բարև Ձեզ իսկ եթե ոչ մի հասույթ չի եղել 2023թ 01.08-ին բացվել է 04.10.2023-ին դադարեցման դիմում եմ ուղարկել,բացի շրջ հարկից էլ ինչ հաշվետվություն պետք է ուղարկեմ և ինչ պարտավորություն կառաջանա:
15000 դրամ շահութահարկ, 15000 դրամ սոցվճար, եթե սոցվճար վճարող է,