Իգոր.
Բարև Ձեզ։ Հարկադիրից գրություն ենք ստացել՝ աշխատակցի աշխատավարձի 30%-ի չափով պահելու մասին։ Վերը նշված 30%-ը պետք է հաշվարկվի հաշվարկային աշխատավարձից, թե՞ ինչպես ասում են՝ մաքուր աշխատավարձից։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Իգոր.
Բարև Ձեզ։ Հարկադիրից գրություն ենք ստացել՝ աշխատակցի աշխատավարձի 30%-ի չափով պահելու մասին։ Վերը նշված 30%-ը պետք է հաշվարկվի հաշվարկային աշխատավարձից, թե՞ ինչպես ասում են՝ մաքուր աշխատավարձից։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների պահումներից հետո մնացած գումարից:
Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:
Սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե.
1) բռնագանձվում է ալիմենտ.
2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
Այն պիտի հաշվարկվի մաքուր աշխատավարձից, քանի որ հարկերը բռնագանձման ենթակա չեն: Ընդ որում կազմակերպությունների և ԱՁ-ների համար ԴԱՀԿ-ի որոշումը պարտադիր բնույթ ունի:
Բարև Ձեզ։ ԴԱՀԿ-ն հաշվարկվում է վճարման ենթակա (մաքուր) գումարից։
Արձակուրդից ևս պահվու՞մ է ԴԱՀԿ, և դա առանձին կազմակերպությունը պետք է փոխանցի ԴԱՀԿ-ի հաշվեհամարի՞ն:
Այո, արձակուրդի գումարից նույնպես պահվում է ԴԱՀԿ։ Կազմակերպությունը հաշվարկում է ամսվա ընթացքում աշխատակցի բոլոր վճարները և վճարման ենթակա (մաքուր) ընդհանուր գումարից (եկամտից) պահում է համապատասխան տոկոսով ԴԱՀԿ-ն և փոխանցում կամ ԴԱՀԿ հաշվեհամարին, կամ, օրինակ, բանկին։ Ընդհանուր եկամտից է պահվում, ոչ թե աշխատավարձից առանձին, արձակուրդային վճարից առանձին։
Բարև ձեզ եթ քաղացին ունի դահկը 5 տարի եթե չմուծի ինչա լինում ։