Գրենական ապրանքների խանութ բացելու համար

Ուզում եմ մարզում բացել Ա/Ձ՝ գրենական պիտույքների խանութ։ Ասեք խնդրում եմ, եթե շրջանառությունս մոտ 2 մլն է, ես ի՞նչ հարկեր եմ վճարելու, ինձ ՀԴՄ պետք է, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀԴՄ պետք է: Քանի որ մարզում եք գործում, կարող եք միկրոյի հայտարարություն տալ, եթե չեք գործում առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում և բավարարում եք մյուս պայմաններին։ Չմոռանաք ներկայացնել հայտարարություն։ Միկրոյի դեպքում վճարելու եք միայն աշխատողների համար ամսական 5 000 դրամ եկամտային, 2,5 տոկոս սո.ց վճար և 1 000 դրամ դրոշմանիշային։

Տիգրան

Քանի որ առևտուր է ՀԴՄ պետք է, եթե առևտրի կենտրոնում, տոնավաճառում, նման վայրում չի լինելու, կարող եք գործել միկրոբիզնեսի համակարգում: Եթե ոչ, ապա շրջհարկի, սակայն լավ կլիներ նաև նշեիք՝ ի՞նչ կարգավիճակով եք գործելու Ա/Ձ, թե այլ:

Nerses

Դուք հարկվելու եք շրջանառության հարկով, վաճառք 5%, նվազեցում ձեռքբերման 4%, բայց ոչ պակաս քան վաճառքի 1.5%-ը պետք է վճարեք բյուջե, ՀԴՄ-ն պարտադիր է, քանի որ իրականացնելու եք մանրածախ վաճառք:

Anushik

Անհրաժեշտ է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հաշվառվել որպես ԱՁ:
Կարող եք որպես ԱՁ հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով 257. Հայտարարություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար:
Կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) ՀԴՄ կիրառությունը պարտադիր է: ՀԴՄ անհրաժեշտ է լինելու այն ժամանակ, երբ սկսեք կանխիկ վճարումներ ընդունել:
ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ի կողմից 4 կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․
• «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
• «Իննթեք» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
• «Դոկտեխնիկ» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
• «Տոչ Մաստեր» ՍՊԸ – ՀԴՄ մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27):

Maya

Կանխիկ դրամով կամ վճարային քարտերի, կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս։
Կարող եք հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր։ Միկրոձեռնարկատիրության համակարգում գործելու դեպքում կվճարեք միայն դրոշմանիշային վճար։ Շրջանառությունը տարեկան մինչև 24 միլիոն։ Գնորդի ՀՎՀՀ-ով կտրոն պետք է չտրամադրեք, կազմակերպություններին և ԱՁ-ներին վաճառք չպետք է իրականացնեք։

Karine

Ցանկացած առևտրի կետին ՀԴՄ պարտադիր է։ Պարզ չի 2 մլն ծրջանառությունը եռամսյակին է վեևաբերում, թե՞ տարեկան։