Նարինե․
Ես գրաֆիկ դիզայներ եմ։ Աշխատում եմ ազատ գրաֆիկով։ Տարվա մեջ կարող եմ ունենալ մի քանի պատվեր։ Ամիսներ է լինում, որ չեմ աշխատում։ Միջին աշխատավարձը կազմում է 20 000 – 30 000 դրամ։ Հարկային ի՞նչ դաշտ գոյություն ունի ԱՁ բացելու և հարկեր վճարելու՝ ժամավճարի տեսքով։ Եվ միջին աշխատավարձի չափի բարձրացումը հարկային ի՞նչ պարտավորություններ է ստեղծում։
ավելի լավ է դեռ որպես ֆիզ.անձ գործեք, պայմանգրով, եթե կնքեն, նման քիչ շրջանառության դեպքում դեռ չարժի ԱՁ գրանցվել, երբ կայուն կլինի գործերը նոր գրանցվեք,
Տարբեր պատվիրատուների համար կատարված 5-10 հազարին համարժեք աշխատանքի համար ոչ մի պատվիրատու պայմանագիր չի կնքի։
Իսկ տարեկան միջինում որքան եկամուտի դեպքում արժե գրանցվել։
տարեկան միջինում 2000000-2500000 եկամուտի դեպքում արժե գրանցվել։
2 մլն եկամուտ ունենալու դեպքում գրանցվելով ԱՁ-ում, որքան հարկ է վճարվում Պետությանը։
60000+60000+18000+10 տոկոս էլ շրջհարկ-200000
Իսկ եթե ԱՁ-ի դաշտում չես աշխատում, ու տարերայնորեն մինչև 200հազ-300 հազ․-ի սահմաններում, պատվեր ես կատարում, այդ դեպքում հարկը որքան է կազմում յուրաքանչյուր պատվերից։ Տոկոսով գրեք խնդրեմ։
20 տոկոս եկամտային, +սոցվճար ու դրոշմանիշային կամավոր վճարում,
Ֆիզիկական անձը կարո՞ղ է կոչվել ինքնազբաղ, եթե աշխատանքի ծառայություն է մատուցում հեռավար, և վճարը ստանում է այլ ֆիզիկական անձից։ Անհատ ձեռնակատեր կամ ՍՊ ընկերություն չի գրանցված չէ։
այո կարող է