Արփի.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփի.
Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, եթե նշել եք շաբաթական ժամերի քանակը:
Հարգելի Մարինե, խնդրում եմ, կմանրամասնե՞ք, ես նոր պետք է տվյալ աշխատողի տվյալները խմբագրեմ, շաբաթական ժամերի քանակը նոր եմ լրացրել, ինչպես և համատեղությունը, նշեմ նաև, որ մինչև 2018թ. հիմնական աշխատող էր, 2018թ.-ից դարձել է համատեղություն:
Ուղղակի խմբագրում եք և նշում համատեղության դիմաց, և այնտեղ տեղ կա, նշում եք շաբաթական ժամաքանակ: Դրա համար տուգանք չկա:
Անչափ շնորհակալ եմ:
Վարչական տույժ նախատեսված չէ։ Պետք է հաշվի առնել, որ հիմնական և համատեղ աշխատավայրերում միասին աշխատաժամանակը չպետք է գերազանցի 12 ժամը։
Շնորհակալ եմ մեկնաբանության համար:
Բարև Ձեզ: Իսկ եթե նշել եմ համատեղությամբ աշխատանք ու երկուսը միասին գերազանցում է 12 ժամը, ի՞նչ է սպասվում, և ինչպես՞ ուղղեմ սխալը:
Ավելի լավ է խմբագրեք և ուղարկեք հայտը, քանի որ համատեղությամբ աշախատանքի նշման մասին սյունակը գործում է 08,01,2018-ից, որի հաշվով գրված է ՝ 23.3) 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված` համատեղությամբ:»: Իսկ տույժ կիրառելու մասով նշեմ որ ըստ օրենքի՝ Հարկային մարմինը կատարված սոցիալական վճարների և գործատուներից, անհատ ձեռնարկատերերից, նոտարներից ու ինքնազբաղված անձանցից ստացված տեղեկատվության միջև սխալներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է նրանց այդ մասին: Նրանք կարող են շտկել սխալները և ներկայացնել ճշգրտված հաշվարկ սույն օրենքով սահմանված կարգով.
Շնորհակալություն:
Արմեն, ներկայացրեք ճշգրտված հայտ։