Հայկ.
Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն
ոչ, կարող եք հիմա փոխել
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում սույն մասով սահմանված գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում:
4. Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
Ոչ խախտում չի լինի, ներկայացրեք մինչև մայիսի 20-ը:
1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում
5) սույն մասով սահմանված
գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձուաշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում(ՀՕ-247-Ն, 01,01,2013թ,, 10 հոդված 1 կետ 5 ենթակետ):
4. Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը
լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու
(հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված
հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին
(բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող
օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու
(աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու)
դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված
ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ,
քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը (ՀՕ-247-Ն, 01,01,2013թ,, 10 հոդված 4 կետ):
Եթե աշխատավարձն էլ է փոխվել ու դեռ եկամտայինի հաշվարկը չեք ներկայացրել հիմա փոխեք:
Ոչ խախտում չի լինի, եթե հիմա կատարեք նշված փոփոխությունը:
Խախտում չկա, գրանցման հայտում ներկայացրեք փոփոխությունը մինչև 20.05.22թ.