Արմինե.
Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։
(Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)
Խնամքի արձակուրդի ամսաթիվը կարող եք փոխել կողքից նշան դնելով՝ հայտը ուղարկվել է սխալմամբ, և նորից դնել արձակուրդի սկզբի ամսաթիվը միայն, իսկ պաշտոնի փոփոխության համար պետք է ընդամենը ավելացնել պաշտոնի փոփոխություն նշել նորը և տալ գրանցել։
Շնորհակալ եմ, ենթադրենք փետրվարին եղել է արձակուրդի սկիզբը, իսկ ավարտը վերադառնալու օ՞րը նշվի (սխալմամբ֊ի կոճակն ընտրելով) և հին պաշտոնին ավարտ՝ նորին սկիզբ նշելով։
Ավելի լավ է հետկանչ կատարեք, հին պաշտոնը ավարտեք ու նորը նշանակելով՝ սկզբի ամսաթվով նորից շարունակեք խնամքի արձակուրդը, եթե նոր պաշտոնը տարբեր է լինելու:
Այո, նոր պաշտոնը տարբեր է. հնից լրիվ հրժարվելու է, իրեն փոխարինողը կմնա նրա հին պաշտոնին։ Բայց աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի՝ նոր պաշտոնով, չ թե շարունակի արձակուրդը։
Հին պաշտոնի հաշվով հետկանչ կատարեք, մեկ դիմումով ազատում ու նոր հաստիքի վրա նշանակում կատարեք, ու գրանցեք նոր ժամկետից խնամքի արձակուրդը: