Արմինե․
Բարև ձեզ։ Եթե աշխատողը օգտվել է երեխայի խնամքի արձակուրդից (մի քանի ամիս) վերադարձել աշխատանքի և այժմ հիմնավոր պատճառներով ցանկանում է շարունակել խնամքի արձակուրդը (երեխան 2տ 3ամս է՝ այսինքն դեռ կարող է մի քանի ամիս էլ օգտվել արձակուրդից)։ Օրենքն ասում է, որ նման իրավունք ունեցող աշխատողը խնամքի արձակուրդից կարող է մաս առ մաս օգտվել և արտահերթ։ Գրանցման հայտում ինչպե՞ս է կատարվում փոփոխությունը, կխնդրեմ մանրամասն գրել։
Տվյալ աշխատակցի գրանցման հայտը խմբագրում եք։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տողի աջ կողմում կա “Այս չվճարվող արձակուրդը հանձնվել է սխալմամբ” գրառումը, այն նշում եք և նոր ամսաթիվն եք գրում։
Շնորհակալ եմ,այդ դեպքում սխալ չի՞ համարվի ստուգման ժամանակ (չէ՞որ սխալմաբ չի ուղարկվել իսկապես արձակուրդ է գնացել նախկինում)
Գրանցման հայտում նորից պետք է լրացնեք մինչև 3տ.երեխայի խնամքի արձակուրդի մասին այն ամսաթվից երբ շարունակում է:
Այսինքն՝ խմբագրեմ, եթե սկիզբը նախկինում 17.02.2020-ին է եղել, ավարտը 05.05.2020, նոր խմբագրությամբ սկիզբը 17.05-ի փոխարեն ենթադրենք նշվի 04.03.2022 և ավարտը երեխայի 3տ դառնալու ամսաթիվը։ Ճի՞շտ հասկացա։
Այո
Շնորհակալ եմ շատ