Արմինե.
Բարի օր: Եթե աշխատողը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, որի ավարտն արդեն նշվել է (3տ լրանալու օրը), ու ցանկանում է մինչև 3տ լրանալը վերադառնալ, բայց ուրիշ պաշտոնով։ Խմբագրելուց նախկին պաշտոնին ավարտ տալ, ավելացնել նոր պաշտո՞ն, թե՞ չի լինի, քանի որ ավարտ է տրվել խնամքի արձակուրդի։ Ինչպե՞ս վարվել:
Խնամքի արձակուրդն էլ խմբագրել տվեք, փոխեք ամսաթիվը, նոր հետո նոր պաշտոն ավելացրեք։
Խնամքի արձակուրդը թույլ չի տալիս ծրագիրը փոխել, արդեն ավարտը սկզբի հետ նշված է։ Ինչպե՞ս խմբագրեմ։
Ամեն ինչ նորմալ կատարում եք, չի ստացվել, հաստատ ծրագրային հարց է, ինչ անեք՝ ՊԵԿ-ից հարցնեք: Պետք է կարողանայիք անել, հետ կանչի հրաման էլ տվել եք չէ՞:
Դեռ ոչ մի փոփոխություն արված չէ, այն աշխատողը ում տվյալը պետք է փոխվի (վերադառնա կրկին խնամքի արձակուրդից) ապրիլի 1-ից է արվելու։ Պարզապես նախապես փորձեցի տեսնել ինչպե՞ս է լինելու ծրագրային փոփոխությունը, համակարգը ամսաթվերի դաշտում օր փոխել թույլ չի տալիս։
Կա վանդակ, որ Այս չվճարվող արձակուրդը հանձնվել է սխալմամբ , նշեք և ուղղեք։
Շնորհակալ եմ