Գրանցման հայտի ժամկետ

Լանա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, թե ինչ ժամկետում են ներկայացվում գրանցման հայտերը նոր աշխատող ընդունելու, ինչպես նաև աշխատակցի տվյալների փոփոխության դեպքում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։
ՀՕ Հոդված 156.Եկամտային հարկի հաշվարկները և այլ փաստաթղթերը ներկայացնելը
Հարկային գործակալները նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն, Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նոր աշխատողի գրանցման հայտ, որտեղ ներառվում են անհատական տեղեկություններ (անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը), ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

Լանա

Հարգելի Ալլա, շատ շնորհակալություն։

Tigran

Նոր աշխատող ընդունելու դեպքում ներկայացվում է մեկ օր առաջ,իսկ փոփոխության դեպքում երեք օրվա ընթացքում:

Մարինե

Բարև ձեզ։ Ես էլ մի հարց ունեմ, խնդրում եմ արձագանքեք։ Եթե քաղ իրավական աշխատակիցը պետք է ամսի 1-ով դառնա հիմնական աշխատող, կարո՞ղ եմ ամսի 1-ին քաղ իրավի ավարտ նշել նախորդ օրը, ժամկետները ինչպե՞ս նշել, ե՞րբ կարելի է նշել։ Խնդրում եմ հղում տալ, որտեղից կոնկրետ կարդամ ֆայլ օնլայնում ինչը ե՞րբ պետք է ներկայացնել, որ սխալ չլինի