Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին, աշխատաժամանակի ռեժիմին և համատեղությամբ աշխատանքին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում, պետք է խմբագրել տվյալները: Հնարավոր է կարիք լինի այդ փոփոխությունների պատճառով նաև ճշտված եկամտային հարկի հաշվարկներ ներկայացնել:
Ճի՞շտ հասկացա՝ Նշեմ, որ հանձնվել է սխալմամբ, և նորը հանձնեմ։
Ոչ, սխալների ուղղում կամ խմբագրում պետք է կատարել, որ իրենք բազայում ևս ճշտումներ կատարեն:
Կատարեք խմբագրել, ճիշտ լրացրեք, ուղարկեք:
Իսկ դա քայլերով կասե՞ք՝ ինչպես պետք է կատարեմ։
Մտեք ձեր էջի աշխատողներ բաժինը, տվյալ աշխատողի անուն, ազգանվան աջ մասում կա խմբագրել կոճակ։ Բացեք, և լրացրեք ճիշտ տվյալները։