Անդրանիկ.
Բարև ձեզ:
Կազմակերպությունում կա աշխատող, ով աշխատանքի է ընդունվել 2011թ.-ից որպես մաթեմատիկայի հիմնական ուսուցիչ: 2017թ. սեպտեմբերից փոխվել է նրա պաշտոնը՝ մաթեմատիկայի ուսուցչից ինֆորմատիկայի ուսուցիչ, և համատեղություն է դարձել: Ես գրանցման հայտով չեմ կատարել այդ փոփոխությունները, կարո՞ղ եմ արդյոք հիմա նոր գրանցման հայտ ուղարկել, որ տվյալ անձը 2017թ.-ից սկսած համատեղություն է, և նոր պաշտոն ավելացնել:
Փորձեք խմբագրել աշխատակցի տվյալները՝ ավելացնելով նոր պաշտոն, դրեք հին ամսաթիվը։
Հարգելի Ալլա, իսկ վարչական տույժ և տուգանք ուշացման համար համար չի՞ նախատեսվում:
Ճիշտ ասած չեմ կարող ասել որքան վարչական տույժ և տուգանք է նախատեսվում ուշացման համար։ Քանի որ ես ինքս այդպիսի սխալ ուղղել եմ բայց դեռ տույժի չեմ ենթարկվել։
Անչափ շնորհակալ եմ, Ձեր խորհրդով կառաջնորդվեմ։