Լիլիթ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունում ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձ, հարկային հայտով նրա ժամկետն սահմանված էր մինչև երեխայի 1 տարեկան լրանալը, 03.01.2020թ աշխատողը խնամքի արձակուրդը երկարաձգել է ևս մեկ տարով։ Հարկային հայտն ուղարկել ենք 05.02.2020թ, արդյո՞ք դա վարչական խախտում է։ Կանխավ շնորհակալություն։
Կարծում եմ, որ խախտում չի կարող համարվել հետևյալ հիմնավորումներով՝
1. եթե հունվարի եկամտային հարկի հաշվարկում չի նշվել, որ ստացել է աշխատավարձ, գրանցման հայտը ներկայացրել եք մինչև հունվար ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացումը, չի ներկայացել աշխատանքի, ներկայացրել է երեխայի խնամքի արձակուրդի տևողության երկարաձգման դիմում,
2. եթե խոսքը հունվարի 3-ին է վերաբերում, դա ոչ աշխատանքային օր է, այսինքն՝ գոնե պետք է ձևակերպեիք հունվարի 8-ից սկսած,
3. աշխատողը օգտվել է իր իրավունքից և երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդի տևողությունը:
Աշխատողի գրանցման հայտի ներկայացման ժամկետներն են՝
-աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրը աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն,
-աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում՝ ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը,
-մինչև համապատասխան հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։
Հետևաբար Դուք ունեք վարչական իրավախախտում: