Գրանցման հայտը լրացնելու վերաբերյալ

Անուշ.

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելու համար (ՌԴ քաղաքացի, ով աշխատելու է հեռահար), խնդրում եմ, ինձ հուշեք՝ աշխատանքի ընդունման հայտն ինչպես լրացնել, ավելի կոնկրետ՝ սոց. քարտի համարի դաշտում ի՞նչ գրել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

ՀՕ հոդված 156, մաս 1․ Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
Մաս 5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Այսինքն՝ նրա համար գրանցման հայտ չեք ներկայացնում, այլ միանգամից եկամտային հարկի հաշվարկով ներկայացնում եք նրան վճարված աշխատավարձը և պահումները:

Աշոտ

Կներեք, այսինքն՝ ՌԴ քաղաքացուն գրանցելու համար պարտադիր չէ՞ սոց. քարտ և կացության թուղթ ներկայացնել:

Ամիկում

Օտարերկրյա քաղաքացիների համար գրանցման հայտ չի ներկայացվում, 189 ձևի 2-րդ բաժնում է արտացոլվում, իսկ անձնավորված հաշվետվություն՝ 165 ձևը, տալիս եք տարին լրանալուց հետո։

Գևորգ

Օտարերկրացիների մասով բայց օրենք էին ընդունել, որ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ նախարարությունից նախքան աշխատանքի ընդունելը, ո՞վ է տեղյակ այս ընթացակարգի մասին։

Տիգրան

Այո, կա նման կարգ, համաձայն որի անհրաժեշտ է թույլտվություն ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, կան մասնագիտություններ, որոնց համար թույլտվություն պետք չէ, դրանք քիչ թվով են: