Լիանա Գալոյան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ազատման հայտ ուղարկեմ, տվյալ աշխատողի համար գրանցման հայտ եմ ուղարկել, որտեղ նշել եմ 1 տարի, բայց տարին չլրացած ազատվում է։ Արդյո՞ք սխալ է բոլորին ի սկզբանե 1 տարով գրանցել։ Հետագայում աշխատող ընդունելիս ո՞ր ժամանակահատվածն է ճիշտ լրացնել։
Երբ ժամկետ ես նշում, այդ ժամկետի ավարտին ավտոմատ ազատված է համարվում: Եթե վստահ չեք, որ այդ ժամկետում են աշխատելու, մի ավարտ նշեք: Հիմա նշեք՝ սա սխալմամբ է ուղարկվել, նոր հայտ ուղարկեք, ընդունման ու ազատման օրով:
ԱՕ-ով ժամանակավոր պայմանագիր կնքվում է այն դեպքում, երբ անորոշ ժամանակով հնարավոր չէ կնքել: Ժամանակավոր պայմանագիրն էլ կարող եք լուծել՝ անհրաժեշտ պայմանները պահպանելով:
Ինչ վերաբերում է հայտին, Ձեր էջից մտնում եք աշխատողներ բաժինը և համապատասխան աշխատողին ընտրելով՝ տալիս խմբագրել, հայտում ուղղակի նշում եք ազատման ամսաթիվը:
Ազատման հայտը ներկայացնում եք, ինչպես գրանցելուց ընդամենը ավարտի ժամկետն եք փոխելու, մտեք իր համար ներկայացված գրանցման հայտ և խմբագրելով ներկայացրեք: Թե՛ հետագայի համար, թե՛ ի սկզբանե 1 տարով գրանցելը կապ չունի, նորմալ է, երբ ժամկետը կրճատվում է կամ երկարաձգվում: