Գույքի ձեռքբերում առանց փաստաթղթի

Մելինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Մի քանի հարց ունեմ, կարո՞ղ եք ինձ օգնել

1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:

2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:

3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս

4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1) ՍՊԸ-ն ստացել է հաշիվ համայնքապետարանից 2021թ համար, սա ինչպե՞ս պետք է ծախսագրեմ, ո՞ր տարվա մեջ, երբ արդեն ֆինանսական արդյունքը որոշված է:
երբ եք ստացել հաշիվը, հետ գնացեք 2021 թիվը ճշտեք ըստ ստանդարտի,

2) ՍՊԸ-ի տնօրենը ՍՊԸ-ի հաշվից վճարել է գրասենյակի էլեկտրաէներգիայի գումարը, սակայն գրասենյակը ֆիզ անձի բնակարանի հասցեով է, առանձին աբոնենտ չի , և հաշիվ չենք ստանում էլ ցանցից, ինչպե՞ս վարվել այդ գումարի հետ, ինչպե՞ս ծախսագրել, ստացվում է ֆիզ անձին վճարված եկամուտ է դա:
եթե վարձակալության պայմանագրում այդ հարցը կարգավորված չի,ուրեմն դա այդ իզ.անձի համար եկամուտ է,

3) ՍՊԸ-ն գնել է ավտոմեքենա 1990 թվականի արտադրության, օգտակար ծառայության ժամկետը ինչքա՞ն պետք է նշել մուտք անելիս
իմ կարծիքով պետք է վերցնեք վերագնահատման արժեքը,
ՀՕ հ.121
2) օրենքով սահմանված կարգով վերագնահատված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների յուրաքանչյուր միավորի գծով վերագնահատումից հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հարկային տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն մասի 6-րդ կետով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի և սույն մասի 3-5-րդ կետերով հիմնական միջոցների առանձին խմբերի և ոչ նյութական ակտիվների համար սահմանված՝ ամորտիզացիոն նվազագույն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն.

4) Գրասենյակի համար գնել են գույք հիմնադիրները, առանց որևէ փաստաթղթի, որևէ տարբերակ կա՞ հիմնական միջոց ճանաչելու դրանք,
գույքագրման հանձնաժողով կազմելու միջոցով,կամ գնահատողի միջոցով, սակայն հաջորդ անգամ նման սխալ մի արեք,