Գույքահարկի վերաբերյալ

Արմեն.

Մարդատար մեքենաս 2009թ. նոյեմբերի 13-ին վերցված է հաշվառման: Քանի՞ տարվա գույքահարկ պետք է վճարեմ 2010թ. դեկտեմբերի 1-ին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Բարև Ձեզ, Արմեն։ Կարդացեք ՀՀ Գույքահարկի մասին օրենքը։ Այնտեղ, հստակ նշված է գույքահարկ վճարողների համար նախատեսված ժամկետները։

Արմեն

Իմ կարծիքով 13.11.2009-ից մինչև 13.11.2010-ը մեկ տարվա և 13.11.2011-ից մինչև
13.11.2012-ը երկրորդ:Բայց այդպես չէ:Ես 10.11.2010-ին վճարել եմ տույժ գումարած
գույքահարկ (այսինքն 2 ամիսը=մեկ տարի):Թե սխալվում եմ ?

Խաչիկ Քեխյան

Համաձայն Գույքահարկի մասին ՀՀ օրենքի` գույքահարկը տարեկան հարկ է , որը հաշվարկվում է սեփականության իրավունքի գրանցման հաջորդ ամսվա 1-ից և դադարում սեփականության իրավունքի դադարեցման հաջորդ ամսվա 1-ից:
Հետևաբար, նշված փոխադրամիջոցի համար գույքահարկ կհաշվարկվի 2009թ-ի համար ընդամենը 1 ամիս – դեկտեմբեր ամսվա համար, իսկ 2010թ-ի համար ամբողջությամբ 12 ամսվա համար:
Միաժամանակ տեղեկացնեմ որ գույքահարկի վճարման ժամկետ սահմանված է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հակառակ դեպքում հաշվարկվում է տույժ յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0.15%: