Ա.Անուշիկ.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Մենք մեր գույքահարկի բազայում ունենք այնպիսի մեքենաներ, որոնք գրանցված են, ասենք, 1999թ.-ից և մինչև այսօր գույքահարկ չեն վճարել ոչ մի անգամ: Եվ ֆիզ. անձը բերում է խոտանման տեղեկանքը, որ ինքը մեքենան խոտանել է 2009թ.-ի, ասենք, հոկտեմբերին: Ճիշտ է՝ նրա վրա այլևս գումար չի հաշվարկվում այդ ամսաթվից հետո, բայց չէ՞ որ տվյալ ֆիզ. անձի վրա մնում է 1999-2009թթ. ընկած ժամանակահատվածի կուտակված գույքահարկի (ապառք+տույժ) գումարը՝ որպես պարտք: Բայց չէ՞ որ եթե մարդը խոտանել է մեքենան, այդ պարտքը այլևս չի վճարի: Արդյո՞ք չկա մի որևէ օրենք, մի որևէ մեխանիզմ՝ լուծելու այս խնդիրը: Խնդրում եմ պատասխանել: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
Իմ կարծիքով այդ մեխանիզմը դատական համակարգն է, որի օգնությամբ քաղաքացուն պետք է ենթարկել պատասխանատվության, միգուցե բռնագրավել թեկուզ խոտանված մեքենան կամ կիրառել այլ գործիքներ:
Դատարան դիմելու կարիք չկա քանի որ Գույքահարկի մասին ՀՀ օրենքը հստակ կարգավորում է այդ հարցը:
Անուշիկին խորհուրդ կտամ ուշադիր կարդալ նշված օրենքը որտեղ հստակ ասվում է , որ փոխադրամիջոցի խոտանման դեպքում վերանում են փոխադրամիջոցի վերջին տեխ զննության հաջորդող տարիների համար կուտակված չվճարված հարկային պարտավորությունները (հարկ+տույժ):
Հետևաբար, տվյալ դեպքում նախ պետք է ճշտել մեքենայի վերջին տեխ զննության տարեթիվը (եթե մինչև մեքենայի վերջին տեխ զննության տարեթիվը ընկած ժամանակահատվածի համար կան չվճարված հարկային պարտավորություններ ապա դրանք ենթակա են վճարման), նրանից հետո ընկած ժամանակահատվածի համար անկախ խոտանման տարեթվից չվճարված հարկային պարտավորությունները ենթակա են 0-ացման: