Գույքահարկի վերաբերյալ

Արայիկ.

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում.
2010թ. – հուլիսի 13 դրությամբ քաղաքապետարանից հաշվարկվել և բնակչին (ոչ իրավաբանական) ներկայացվել է 1999-2003 թվականի համար գույքահարկի պարտք բնակելի տարածության համար և պահանջում են վճարել:
Հարցս հետևյալն է. քանի որ գույքահարկն էլ հարկատեսակ, արդյոք այս դեպքում գործում է հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը: Քաղաքացին պիտի պարտադիր վճարի այդ գումարը, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Խաչիկ Քեխյան

Հարկերի մասին ՀՀ օրենքի Ձեր կողմից նշված վաղեմությունը վերաբերվում է չհայտնաբերված հարկային պարտավորությունների:
Ձեր հարկային պարտավորությունները չեն կարող համարվել չհայտնաբերված, քանի որ այն հաշվարկված է եղել ՏԻՄ -ի գույքային հարկերի տվյալների շտեմարանում :
Հետևաբար այս դեպքում հարկերի մասին վաղեմության պարտքի չվճարման կարգը չի կարող գործել: