Գույքահարկի արտոնություններ

Աիդա.

Արաբկիր շրջանում Կոմիտասի վրա ունեմ 2 բնակարան քարի շենքերում, մեկը 5 հարկանիի 5-րդ հարկում, մյուսը 6 հարկանիի 5 հարկում: Ամեն տարի մուծում եմ սեփականաշնորհված բնակարանների գույքահարկերը, սակայն տեղյակ եմ, որ կան շենքեր, որոնց առաջին և 5-րդ հարկի բնակիչները չեն մուծում, այսինքն ազատված են գույքահարկի վճարներից: Խնդրում եմ ասել` կա՞ն արդյոք որոշումներ Երևան քաղաքի շենքերի որոշակի բնակարանների համար, որոնց սեփականատերերն ազատվում են գույքահարկից, և ինչպե՞ս տեղեկանալ այդ որոշումներին: Շնորհակալ եմ նամակիս ուշադրություն դարձնելու և պատասխանելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Խաչիկ Քեխյան

Հարգելի Աիդա, Գույքահարկը հաշվարկվում է համաձայն ՀՀ օրենքով սահմանված կարգով հիմք ընդունելով կադաստրի կողմից ստացված տեղեկությունները Ձեր բնակարանի կադաստրային արժեքների վերաբերյալ: ՀՀ Օրենքով բազմաբնակարան բնակելի շենքերի 1-ին կամ 5-րդ հարկի բնակարանների մասով որևէ սահմանափակում չկա: Նշված բնակարանների տարբերակումները սահմանված են բնակարանների գնահատման կարգով: Հետևաբար կադաստրի կողմից գնահատման արժեքները նշված բնակարանների համար ստացվում է ցածր, իսկ որոշ դեպքերում նաև 3մլն. ավելի ցածր որը հարկամն ենթակա չէ, քանի որ բնակելի նշանակության շինությունները որոնք 3մլն-ից ցածր են չեն հարկվում:Ձեր դեպքում չեմ կարծում որ Կոմիտաս փողոցում բնակարանը ունենա 3մլն-ից ցածր գնահատման արժեք: Հետևաբար Ձեր բնակարանը կհարկվի, բայց շատ ավելի քիչ քան 2-4 հարկերի բնակարանները: Ձեր բնակարանի մասով գնահատման արժեքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Արաբկիր վարչական շրջանի գույքահարկի բաժին կամ կադաստրի պետական կոմիտե: