Գումարի վերադարձ տերմինալի միջոցով

Հայկ․

Բարև Ձեզ: Աշխատողին հոկտեմբեր ամսվա համար աշխատավարձի կանխավճար էի փոխանցել, սակայն ամբողջ ամիս չի աշխատել և ազատվել է աշխատանքից: Վերջնահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ավել վճարված մասը նա պետք է հետ փոխանցի: Աշխատողը փոխանցումը արել է տերմինալով, այլ ոչ թե իր բանկային հաշվից: Նպատակն էլ նշել է հաշվի համալրում: Սա խնդիրներ կառաջացնի՞ արդյոք: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարևորը ավել գումարը փոխանցել է, փոխանցումը տերմինալով դա համարվում է անկանխիկ վճարում, նպատակը հաշվի համալրում, նորմալ է:

Արմեն

Բարև Ձեզ: Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն կանխիկ սկսվող անկանխիկ ավարտվող գործարքը համարվում է անկանխիկ՝
1)  անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)`  կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը).

Hayk

շնորհակալություն