Գումարի վերադարձ առանց ՀԴՄ կտրոնի առկայության

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՀԴՄ-ով գործարք եմ արել, ծառայության համար նախօրոք վճարել են, բայց հետո այդ գումարը ինչ-ինչ պատճառներով պետք է հետ վճարեմ հաճախորդին։ Դիմումը վերադարձի գրված է, սակայն ՀԴՄ կտրոնը կորցրել է, ես վերադարձ եմ տվել առանց ՀԴՄ-ի՝ հիմք ընդունելով դիմումը, անձնագիր, ԴՄՕ մյուս կեսը։
Այսօր գրություն եմ ստացել, որ այդքանով եկամուտը այդ ամսվա պակաս եմ ցույց տվել։ Կասեք ի՞նչ պետք է անել նման դեպքերում, հատկապես, երբ հաճախորդը միշտ ճիշտ է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anushik

ՀԴՄ-ի կտրոնի վերադարձ կարող է ձևակերպվել ՄԻԱՅՆ ՀԴՄ-ի կտրոնի փաստացի վերադարձի դեպքում: Վերադարձի ձևակերպման ժամանակ տպվում է վերադարձի ՀԴՄ-ի կտրոն: ՀԴՄ-ի վերադարձված կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա կատարվում է «Վերադարձ» նշումը և այն վերադարձի կտրոնի հետ պահպանվում է տպելու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Համապատասխան պահանջի դեպքում ՀԴՄ-ի «Վերադարձ» նշումով կտրոնը և վերադարձի կտրոնը ներկայացվում են ստուգում կամ ուսումնասիրություն (բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) ուսումնասիրությունների) անցկացնող անձանց: Նշված ժամկետում ՀԴՄ կտրոնը ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ կամ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացվելու դեպքերում՝ ՀԴՄ կտրոնի «Վերադարձ» ձևակերպելու միջոցով իրացման (հարկվող) շրջանառության նվազեցումը համարվում է ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ: «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում:

Տիգրան

Ըստ կարգի
11. ՀԴՄ կտրոնի փակումից (տպագրումից) հետո թույլ տրված սխալների բացահայտման, ապրանքի գնումից գնորդի կամ աշխատանքից աշխատանք ընդունողի կամ ծառայությունից ծառայություն ստացողի լրիվ կամ մասնակի հրաժարվելու, գնված ապրանքի փոխարեն այլ ապրանք գնելու դեպքերում ՀԴՄ կտրոնը և գործարքը չեղյալ կարող են համարվել միայն ՀԴՄ կտրոնի (ապրանքի վերադարձ, աշխատանքից կամ ծառայությունից հրաժարում) վերադարձ ձևակերպելու միջոցով: ՀԴՄ կտրոնի վերադարձը ՀԴՄ-ում կատարվում է համապատասխան ստեղնի (ծրագրի համապատասխան ֆունկցիայի) միջոցով:

12. ՀԴՄ-ի կտրոնի (այդ թվում՝ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վերադարձ կարող է ձևակերպվել միայն ՀԴՄ-ի կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) փաստացի վերադարձի դեպքում: Վերադարձի ձևակերպման ժամանակ տպվում է վերադարձի ՀԴՄ-ի կտրոն: ՀԴՄ-ի վերադարձված կտրոնի («կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա կատարվում է «Վերադարձ» նշումը և այն վերադարձի կտրոնի հետ պահպանվում է տպելու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում: Համապատասխան պահանջի դեպքում ՀԴՄ-ի «Վերադարձ» նշումով կտրոնը և վերադարձի կտրոնը ներկայացվում են ստուգում կամ ուսումնասիրություն (բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (ներքին) ուսումնասիրությունների) անցկացնող անձանց: Նշված ժամկետում ՀԴՄ կտրոնը չպահպանվելու կամ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձանց չներկայացվելու դեպքերում՝ ՀԴՄ կտրոնի «Վերադարձ» ձևակերպելու միջոցով իրացման (հարկվող) շրջանառության նվազեցումը համարվում է չհիմնավորված: «Կրկնօրինակ» գրառում պարունակող կտրոններով վերադարձ չի ձևակերպվում:

Nerses

Ըստ ՀԴՄ-ի կիրառման կանոնների՝ չեք կարող, չի նվազեցվում:

Susi

Շնորհակալ եմ: