Գումարի պահում աշխատավարձից

Աննա․

Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ոչ այդ դեպքը չի վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը սահմանված են հստակ, դա արդեն ներքին կարգապահական հարց է ու նման դեպքում պետք է փոխարինող աշխատողներ լինեն որ մեկի բացակայությունը հոսքագծի աշխատանքը չկանգնեցնի,դա կառավարչական կազմակերպական խնդիր է,

Հոդված 237.

Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով.
2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով.
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում.
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից.
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով.
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով: