Լիլիթ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանել հետևյալը: ԱՁ-ն իր հաշվին ստանում է գործարքներից առաջացած գումարներ, յուրաքանչյուր ամիս վճարում է ԱՁ-ի հարկերը, եռամսյակը մեկ՝ շրջանառության հարկը: Կարո՞ղ է այդ անձը ԱՁ-ի հաշվից գումարները կանխիկացնել: Եվ ի՞նչ պարտավորություններ են առաջանում, եթե չի թույլատրվում: Ինչպես նաև՝ կարո՞ղ է ԱՁ-հաշվից փոխանցի իր ֆիզիկական անձի նաշվին, նոր կանխիկացնի:
ԱՁ-ն եթե ԱԱՀ դաշտում չի գործում,կարող է ԱՁ-հաշվից փոխանցի իր ֆիզիկական անձի նաշվին, նոր կանխիկացնի կամ միանգամից կանխիկացնի, եթե որպես իր անձնական եկամուտ է կանխիկացնում,
ԱՁ կարող է իր եկամուտը փոխանցել անձնական հաշվին և կանխիկացնել։
Բարև Ձեզ: Իմ կարծիքով ա/ձ-ի հաշվից ֆիզիկական անձի հաշվին գումարի փոխանցումը (ինքն իրեն փոխանցում), հարկային օրենսդրության առումով, գործարք չի համարվում և պարտավորություն չի կարող առաջանալ: