Գործունեություն Wildberries հարթակում

Աննա Ջուլհակյան․

Ես Ա/Ձ-ով ուզում եմ Չինաստանից ապրանք տեղափոխել Wildberries-ի Ռուսաստանի պահեստ էնտեղից վաճառելու համար, խնդրում եմ ինձ ասել.

  1. Ապրանքը գնելու եմ բայերի միջոցով, իրենց ես փոխանցում եմ անում ֆիզիկական անձի հաշվից իրենց տրամադրած ֆիզիկական անձի հայկական հաշվեհամարին ու տրամադրում են մի փաստաթուղթ, որի վրա գրված է Order և ներառված է ինֆորմացիա իրենց կազմակերպության մասին, նշվում է իմ անուն ազգանունը, հեռախոսահամրը և ինֆորմացիա ապրանքների մասին, այս փաստաթութղթը բավակա՞ն է մեզ մոտ` Հայաստանում հարկայինին ներկայացնելու համար
  2. Այս փաստաթուղթը ես որտե՞ղ եմ կցելու, ներկայացնելու եմ ամսական հաշվետվությա՞ն մեջ, թե՞ այլ տեղ
  3. Wildberries-ից ինձ փոխանցված գումարները ինչպե՞ս են ձևակերպվելու հարկայինում, ու ինչպե՞ս եմ Ա/Ձ-ի հաշվից կանխիկացնելու կամ օգտագործելու այդ գումարները։
Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran
  1. Հայաստանում հարկայինին ներկայացնելու համար ապրանքների ինվոյս ուզեք անպայման, անգլերենով գոնե գրված լինեն հիմնական տվյալները, քանակ, գին, ապրանքի տեսակ, քաշ, ամսաթիվ,
  2. Այդ փաստաթուղթը պետք է ունենալ ձեռքի տակ, տպված,
  3. Wildberries-ից ինձ փոխանցված գումարները որպես հասույթ պետք է հաշվարկ արվի դետալիզացիայի տվյալների հիման վրա, հարցը երկար է,

Ա/Ձ-ի հաշվից գումարները օգտագործելու համար մի հատ էլ անձնական հաշիվ ունեցեք,