Արման․
Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է Ozon – ի միջոցով ԱՁ-ի կողմից (շրջ․հարկ) արտադրանքի վաճառքին։ Խնդրում եմ ասեք՝ եթե “ապրանքի տեղափոխության բեռնագիր” է գրվում, անմիջապես հաշիվ վավերագիրն է՞լ է դուրս գրվում, թե՞ պետք է պատվերը հաստատվի գնորդի կողմից, և գումարը նստի ԱՁ-ի հաշվին, նոր հետո հաշիվ գրվի, և որպես արտադրանք եռամսյակային հաշվետվության մեջ 3,5%։ Ռուբլիով հաստատված գործարքի գինը արտահայտել նախորդ օրվա կուրսով, թե՞ ինչքան գումար կնստի ԱՁ-ի հաշվին ըստ այդմ։ Պե՞տք է ռուբլիով հաշիվ բացել բանկում։ Շատ շնորհակալ կլինեմ մանրամասնելու համար։
1 եթե “ապրանքի տեղափոխության բեռնագիր” է գրվում, անմիջապես հաշիվ վավերագիրն է՞լ է դուրս գրվում, ոչ չի գրվում, դեռ պետք է պատվերը հասնի գնորդին,
2 հաշիվ վավերագիր ամսվա ավարտից հետո պետք է հաշիվ գրվի,ըստ իրացման հաշվետվության։
3 այո, որպես արտադրանքի վաճառք եռամսյակային հաշվետվության մեջ 3,5%։
4 Ռուբլիով հաստատված գործարքի գինը դա արդեն հաշիվ գրելու ժամանակի կուրսով 4 Պե՞տք է ռուբլիով հաշիվ բացել բանկում։ իրենք չեն ասել այդ մասին
այո նաև պետք է ռուբլիով հաշիվ բացեք բանկում։