Արման․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ֆրիլանսեր եմ, աշխատում եմ արտասահմանյան պատվիրատուների հետ։ Հիմնականում կատարում եմ միանգամյա պատվերներ տարբեր անձանց համար, առանց որևէ պայմանագրի։ Ամսական աշխատավարձս տատանվում է 500 000 դրամի սահմաններում։ Խնդրում եմ նշել քայլերի հերթականությունը, որը պետք է անել օրինական հարկեր վճարելու և ՏՏ ոլորտի հարկային արտոնություններից օգտվելու համար։ Շնորհակալություն։
գոնե ԱՁ կարգավիճակով գրանցում, շրջհարկով գործելու էլեկտրոնային հայտարարության ներկայացում,
գործնեությունը պիտի տեխնոլոգիական ոլորտի գործնեության ցանկում լինի որ շրջհարկը լինի 1 տոկոս, դեռ այդ ցանկը չեն հաստատել, սպասում ենք,