Արթուր.
Բարև, ես հարկայինում ՀԴՄ գրանցելու ժամանակ դիմումի մեջ գրել եմ համակարգչային ծառայություններ, սպասարկում, այնուհետև ես որոշեցի զբաղվել սարքավորումների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ պիտի անեմ ես, եթե ես դիմումի մեջ չեմ նշել վաճառքի մասին, ու ապրանքս գնելու համար հաշիվ ապրանքագիր պարտադի՞ր է:
Հարգելի Արթուր, ապրանքը գնելու և դա ձևակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է որևէ հիմնավորող փաստաթուղթ: Եթե ապրանքը գնել եք շուկայից, ապա կարող եք կազմել գնման ակտ 300 000 դրամի չափով 1 ակտը, ամսեկան 3 000 000 – ի սահմաններում: Ինչ վերաբերում է առաջին հարցին, կարող եք հաջորդ անգամ ՀՏ գնալիս տեղյակ պահել նաև այլ գործունեությամբ զբաղվելու մասին: