Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի.

Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո հնարավոր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0:
N79.12.0 մասով միկրոյի դաշտում չեք կարող գործել, կդիտվի որպես գովազդային կամ մարկեթինգայինին համանման ծառայությունների մատուցում, իսկ N81.30.0:մասով կարող եք գործել միկրոյի դաշտում: Քանի դեռ ակտիվ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին մի գրանցեք հարկային ծրագրում որ չվճարեք, ամսական հաշվետվություն չեք ներկայացնի։ Ավելի լավ է գործեք շրջհարկով, որի դեպքում երկու տնտեսական դասակարգչով էլ կարող եք հանգիստ աշխատել: