Սվետա.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվելու է IT ոլորտում ծառայության մատուցմամբ, 115 մլն չի գերազանցելու շրջանառությունը, դեռ մի հոգի է, բայց հետագայում սպասվում է աշխատողի ներգրավվում։ Կասե՞ք, արդյոք օֆիսային տարածք անհրաժեշտ է, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Նախապես շնորհակալ եմ։
Անպայման չէ տարածք, ընդլայնվելու դեպքում արդեն կնայեն իրենց հարմարությանը, դա կազմակերպչական հարց է։
Օֆիսային տարածք ունենալը պարտադիր պայման չէ: Ձեր նշած դեպքում առայժմ պետք է ներկայացնեք եռամսյակային շրջհարկի հաշվետվություն, տարեկան շահութահարկի և սոցի հաշվետվություններ:
Օֆիսային տարածք անհրաժեշտ է թե ոչ Դուք եք որոշում, եթե տարածք վարձակալեք պետք է վարձավճարից գումար վճարեք բյուջե։
Եթե Դուք եք հանդիսանում հարկային գործակալ պետք է պահում կատարեք և վճարեք բյուջե։