Ջավահիր․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որը բացվել է սեպտեմբերի 15-ին, և որի գործունեության ոլորտը ծրագրային ապահովման մշակումն է (J62.01.0), կարո՞ղ եք ասել՝ առաջին վճարումները ինչպե՞ս պետք է կատարեմ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել հարկային։ taxservice ծրագրով միայն շրջհարկ վճարելու հաշվետվությունն եմ կարողանում լրացնել, կարո՞ղ եք օգնել և ուղղորդել՝ ինչպես ճիշտ կատարել առաջին վճարները։ Շնորհակալություն։
Մինչև հոկտեմբերի 20֊ը ներկայացրեք շրջանառության հարկի հաշվետվություն։ Միասնական հաշվին՝ 900008000490 փոխանցեք 5000 դրամ սոց., 5000 դրամ շահութահարկ։ Սա եթե աշխատող չունեք։ Նույն հաշվին փոխանցեք նաև շրջհարկը։
Շնորհակալ եմ արձագանքի համար,
Կարինե ջան իսկ տարեվերջում բացի շրջհարկի հաշվետվությունից որևէ հաշվետվություն պե՞տք է ուղարկել հարկային։
Շնորհակալություն
Ներկայացվում են տարեկան Ձև 240,244 մինչև ապրիլի 20-ը:
Առաջին վճարումները պետք է կատարեք կամ քարտից, կամ բանկային հաշվից, առանց հաշվի՝ տերմինալով, մինչև ամսի 20-ը, իսկ հաշվետվություն ուղարկելու համար պետք է ակտիվ էլ. ստորագրություն ունենաք, եթե գրանցված աշխատող չունեք, ուրեմն եկամտայինի հաշվարկ չեք ներկայացնելու։
Շնորհակալ եմ արձագանքելու համար։
Տիգրան ջան, եվս մեկ հարց. Ա/Ձ-ի նպատակը աշխատավարձի ստացումն է, եվ հարկային դաշտում արդեն պետք է մենք վճարումներ կատարենք, կազմակերպությունը ուղարկում է կեղտոտ աշխատավարձը իսկ մենք արդեն պետք է վճարները կատարենք այս դեպքում էլ է ազատվում եկամտային վճարների՞ց։
Շնորհակալություն
Այո աշխատավարձի վճարման ժամանակ դուք հանդիսանում եք հարկային գործակալ ու պահումները կատարելու պարտականությունը ձեր վրա է։
շնորհակալ եմ պատասխանելու համար, կխնդրեյի եվս մեկ հարցի պատասխանել
կարող եք ասել, ինչ տարբերություն կլինի եթե ՏՏ արտոնագիր ստանա Աձ-ն։ հիմա որպես շրջհարկ վճարող հարկը կլինի
5000 եկամտային+շրջհարկ( 5%)
5000 սոց վճար+ դրոշմանիշ+զինվորի գումար
կարող եք ասել արտոնագրից հետո ինիչ փոփոխություն կլինի գումարային առումով
Շնորհակալություն
Ներառյալ հոկտեմբերի 20֊ը taxservice ծրագրով պարտավոր եք ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն՝ 3-րդ եռամսյակի համար։ Վճարման ժամկետը ևս հոկտեմբերի 20֊նն է:
ՏՏ գործունեության ոլորտի սուբյեկտները ներկայացնում են նաև ամսեկան, կիսամյակային վիճակագրական հաշվետվություններ E-Services ծրագրով:
Գայանե ջան կարող եք մանրամասնել E-Services ծրագրի գործունեության մասին, ճիշտն ասած առաջին անգամ եմ լսում որ այդ հարթակում պետք է տեղադրել հաշվետվություն, ես հաշվապահ չեմ դրա համար անծանոթ է ձեր ասածը։ Կխնդրեյի մեկնաբանել․․ Շնորհակալություն
E-Services ծրագիրը՝ ինչպես taxservice ծրագիրը, մի ծրագիր է որտեղ պետք է լրացնեք պահանջվող տվյալները: Մուտք եք գործում նույնականցման քարտի և ստորագրող սարքի օգնությամբ: Հարցերի դեպքում կարող եք զանգել իրենց աշխատակցին՝ Մանեին 010 590 085 հեռախոսահամարով: