Գործունեության իրականացում արտերկրում

Մարիաննա.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ հարց ուղղել. պետք է բացեմ ԱՁ և աշխատեմ ՀՀ տարածքից դուրս, բանկում ունենամ հաշիվ, որին կփոխանցեն աշխատավարձը։ Taxservice կայքում հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնեմ, կարո՞ղ եք օգնել: Կարո՞ղ են այս պարագայում շրջհարկի դիմում տալ և աշխատել շրջհարկով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դուք ֆիզիկապե՞ս գտնվելու եք ՀՀ տարածքից դուրս, թե՞ գործունեությունն եք ծավալելու ՀՀ տարածքից դուրս։

Մարիաննա

Լինելու եմ ՀՀ տարածքում։ Կարող եմ շրջհարկով աշխատել և եռամսյակային շրջանառությունը ցույց տալ կետ 16-ու՞մ:

Ալլա

Պետք է նշեք գործունեության տեսակը, որպեսզի տեսնենք ո՞ր հարկային դաշտում կարող եք աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեք։

Մարիաննա

ՏՏ ոլորտի աշխատանք արտերկրում, իսկ աշխատավարձը ստանալու են փոխանցումով ՀՀ-ում։

Tigran

Եթե ձեր աշխատանքի դիմաց աշխատավարձ են վճարելու, ապա Ա/Ձ բացել պետք չէ, իսկ եթե պայմանագրային աշխատանք եք կատարելու ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա որպես ֆիզ. անձ հարկատու կարող եք գրանցվել ու հարկվել: Լավ կլիներ գրեիք ձեր գործունեությունը ի՞նչ է լինելու:

Մարիաննա

Պայմանագրով աշխատելու են ՏՏ ոլորտում արտերկրում և ստանալու աշխատավարձ։ Ուղղակի ինձ պետք է իմանալ՝ հարկատեսակը արդյո՞ք ճիշտ գիտեմ, շրջհարկ կետ 16։

Tigran

Եթե արդեն գրանցվել եք Ա/Ձ, ապա պետք է գործեք կամ ԱԱՀ-ի կամ շրջհարկի դաշտում: Այո, շրջհարկի դեպքում պետք է նշեք հաշվարկի կետ 16:
Կարող եք ստանալ նաև ՏՏ ոլորտի հավաստագիր՝ Ա/ձ դեպքում:

Մարիաննա

Շնորհակալություն, իսկ ՏՏ ոլորտի հավաստագիրը ի՞նչ առավելություն է տալու, միևնույն է 5 % է հարկվում 16 կետով։

Tigran

ՏՏ ոլորտի հավաստագիրը կտա արտոնություններ եկամտային հարկի ու շահութահարկի գծով: Դրա համար պետք է ստանալուց հետո անցնեք ԱԱՀ համակարգ, քանի որ դրսի հետ եք աշխատում այդ դեպքում ԱԱՀ չեք վճարի:

Մարիաննա

Այսինքն ՏՏ ոլորտի հավաստագիր ունենալու դեպքում շրջհարկով չե՞մ կարող աշխատել, պարտադիր պե՞տք է ԱԱՀ-ով աշխատեմ:

Tigran

ՏՏ ոլորտի հավաստագիր ունենալու դեպքում շրջհարկով կարող եք աշխատել, այդ դեպքում եկամտային հարկի ու շահութահարկի գծով արտոնություններից չեք օգտվի:

Մարիաննա

Շնորհակալություն։

Մարիաննա

Խնդրում եմ` կասե՞ք հաշվեհամարը, որը բացելու են աշխատավարձը արտերկրից ստանալու համար, ինչպե՞ս լրացնեմ Taxservice կայքում, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել որտեղ է գրված։ Ինչպես նաև արդյո՞ք հաշվեհամարը պետք է լրացնել, որպեսզի շրջանառությունը երևա։