Գործունեության դասակարգչի փոփոխություն

Շուշանիկ․

2016 թվականից ունենք ԱՁ (Ընտանեկան ձեռնարկատիրություն), որը դադարի մեջ է, հիմա անհրաժեշտ է այն վերաակտիվացնել, բայց աշխատանքն այլ դասիչի է համապատասխանում, որպեսզի դասիչը փոխենք, ի՞նչ քայլեր պետք է կատարել, այս պահին անգամ չենք հիշում մուտքանունը և գաղտնաբառը, պետք է նաև լիազոր գրանցենք։

Հաշվետվություն տալիս դասիչը համապատասխան գրելու տարբերակը գիտենք, մեզ անհրաժեշտ է պետ․ ռեգիստրի քաղվածքում լինի գրված ճիշտ դասիչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 1 լիազոր գրանցելու համար նորից դիմեք հարկային,Ընտանեկան ձեռնարկատիրություն հիմա էլ չկա, լիազորի նոր կոդ որ ստանաք օգտվողի հարցը կլուծեք, 2 պետ․ ռեգիստրի քաղվածքում պետք չի դաասակարգիչ փոխել, ինչ անեք ցույց կտաք հարկային հաշվարկում նշվող դասակարգչի տողում, հանգիստ ձեր գործը առաջ տարեք, 3 քանի որ հարկային օրենսդրությունում կան կատարված փոփոխություններ ավելի լավ է այդ դրանց մասին հետաքրքրվեք,

Nerses

Հիմա չկա Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգ, փորձեք հասկանալ որ հարկման համակարգում եք աշխատելու, ՊԵԿ-ից ստացեք մուտքանուն, գաղտնաբառ, Պետռեգիստրում կարիք չկա դասակարգիչ նշելու, հաշվետվությունում նշեք բավարար է։

Ռուզանննա

Եթե մուտքանունն ու գաղտնաբառը չեք հիշում, ապա դիմեք հարկային ձեզ կտրամադրեն։ Դասակարգիչը պետ ռեգիստրով փոխել պետք չէ, ձեր կողմից ներկայացվող հաշվետվություններում կգրեք ճիշտ դասակարգիչը։ Իսկ եթե ամեն դեպքում ուզում եք փոխել, մոտեցեք պետռեգիստր, կարծում եմ կփոխեն։ Հիմա ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը չի գործում, կարող եք աշխատել շրջ հարկով կամ միկրոձեռնարկատիրության համակարգով ( կախված է նրանից, թե ինչ գործունեությամբ եք զբաղվելու), չմոռանաք գործունեությունը վերսկսելու դիմում ներկայացնելուց հետո 20 օրվա ընթացքում հայտարարություն ներկայացնել, թե որ հարկման համակարգով եք աշխատելու։