Սոֆյա.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը փայտի իրերի արտադրություն /պատրաստում և վաճառում է/: Ասացեք խնդրեմ` 232 ձևը լրացնելուց կոնկրետ ո՞ր տողերը պետք է լրացնեմ, և ո՞րն է գործունեության տեսակի կոդը փայտե իրերի արտադրության դեպքում:
Պետք է լրացնեք 10. Արտադրական գործունեությունից եկամուտներ տողը, դասակարգչի C 16 հատվածը ուսումնասիրեք, տեսեք՝ որն է համապատասխանում այդ արտադրական գործունեությանը:
Կարծում եմ՝ C16.29.9՝ Փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից այլ արտադրատեսակների արտադրություն։
Շնորհակալ եմ պատասխանների համար: