Արփինե.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Եթե ՀՏ եք ներկայացրել Հարկերի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով սահմանված հայտարարություն` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին 2009թ-ի որևէ օրվանից, ապա 2010թ-ի հունվարի 1-ից անորոշ ժամկետով հաշվարկ/հաշվետվություններ չեք ներկայացնելու: Հաշվարկ/հաշվետվություններ սկսելու եք ներկայացնել միայն գործունեությունը վերսկսելու հայտարարություն ներկակայացնելու հաշվետու ժամանակաշրջանից, այսպես օրինակ հայտարարություն 2012թ-ի հուլիսի 11-ին, հաշվարկները կներկայացնեք, մեր օրինակում, 2012թ-ի 3-րդ եռամսյակից սկսած: Այս ամենը վերաբերվում է այն դեպքերին, երբ հարկ վճարողը հարկվող գույք կամ հող չունի:
Շնորհակալություն, Անահիտ ջան: