Գործունեության դադարեցում

Արփինե.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են:
Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վահե

Ընկերության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի վերակազմակերպվել այսպիսով`
Իրավաբանական անձի վերակազմակերպումը իրավաբանական անձի գործունեության դադարումն է կամ իրավական կարգավիճակի այլ փոփոխությունը, որի հետևանքով իրավունքներն ու պարտականությունները մի իրավաբանական անձից փոխանցվում են մյուսին` իրավահաջորդության կարգով:
ՀՀ օրենսդրությամբ վերակազմակերպման ձևերն են.
միաձուլում,միացում, բաժանում,առանձնացում,վերակազմավորում:
Ընտրեք միացում ձևը և ամբողջ գույքը փոխանցեք միուս կազմակերպությանը: