Կարեն․
Մեր ՍՊԸ զբաղվում էր մաքրման ծառայություններով, և մայիսի 15 -ից դադարեցնում է գործունեությունը։ Խնդրում եմ ասեք, թե արդյոք պետք է համապատասխան հայտարարություն տալ հարկայինին գործունեությունը ժամանակավորապես դադարացնելու մասին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դա անել՝ էլեկտրոնային տարբերակով, թե՞ թղթային։
Կանխավ շնորհակալություն։
Հարգանքով Կ․Գրիգորյան
Այո, կարող եք դադարեցնել ձեր գործունեությունը անորոշ կամ որոշակի ժամկետով՝ էլեկտրոնային եղանակով ուղարկելով 207 ձևը:
դա արվում է էլեկտրոնային տարբերակով,մինչ այդ պետք է աշխատողներին գրանցումից հանեք և էլեկտրոնային և թղթային,
Հարգելի Տիգրան։ Շնորհակալություն Ձեր պատասխանի համար։ Ես այսօր արդեն լրացրել և ուղարկել եմ 207 ձևը, բայց հիմա էլ մեկ այլ հարց է ինձ անհանգստացնում։ Առաջինը այն է, որ ես ՍՊԸ միակ աշխատակիցն եմ, իսկ երկրորդն էլ այն է, որ ապրիլին կատարված աշխատանքի դիմաց ՍՊԸ ֊ին գումար է փոխանցվելու մինչև ամայիս ամսվա վերջը։ Այդ դեպքում ես ինչպես պետք է գնամ բանկից գումարը ստանամ և աշխատավարձ վճարեմ ինքս ինձ ու եկամտային հարկ վճարեմ պետությանը։
ժամանակավոր դադարի հայտարարություն տալը չի խանգարում ոչ բանկային գործարքներ իրականացնելուն, ոչ էլ դրանից հետո հարկային հաշվարկ ներկայացնելուն ու վճարելուն, դա վերսկսում չի համարվում,
Շատ շնորհակալություն։
Այո, Էլեկտրոնային տարբերակով, անորոշ ժամկետով դադար տվեք։