Գործուղում

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Գործուղման ծախսերի վերաբերյալ կա Հ Հանրապետության կառավարության 29.12. 2005 թվականի N 2335-Ն որոշում: Կախված հեռավորությունից, Հանրապետությունից օգտվեք նվազագույն չափորոշիչներից, հետո կլրացնեք առ հաշիվ անձի հաշվետվությունը գործուղման ծախսերի վերաբերյալ:

Ալլա

Ես խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել ՀՀ Կառավարության 29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն որոշումը իրեն հավելվածներով։

Tigran

Հարցը երկար է, կարդացեք կարգը՝ 29.12.2005 թվականի N 2335-Ն որոշումը: Մեքենայի վառելիքի ծախսը կարող եք ձևակերպել որպես ծախս, եթե շահութահարկ վճարող եք: Օրապահիկը հստակ թիվ է՝ 3000:

karine

ՀՀ տարածքում օրապահիկը հաշվում են 3000 դրամ, իսկ վառելիքը ծախս ճանաչեք։

Nerses

Այո, ՀՀ տարածքում 3000 դրամ, վառելիքի ծախսը եթե ընդհանուր հարկման դաշտում եք փաստաթղթով կհիմնավորեք և կծախսագրեք: