Գործուղում ձևակերպելու համար

Նարինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Գործուղման համար պետք է տրվի հրաման, կարող եք պահել մեկ հրամանագիրք բոլոր իրավական ակտերի համար, և լավ կլինի՝ կարդաք գործուղումների վերաբերյալ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը:

Նարինե

Կառավարության որոշման մեջ գործուղման ժամ նշելը ամրագրված չէ, Դուք կարող եք ժամ չնշել:

Նառա

Ինչպե՞ս գտնեմ գործուղման վերաբերյալ Կառավարության որոշումը: